Շարունակվում է բժշկական ոլորտում սերտ համագործակցությունը սփյուռքի հետ
09 Հուլիսի 2021
Մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն ընդունեց Հայ ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի և «Թերապևտներ Հայաստանի համար» կազմակերպության մեր գործընկերներին, որոնց հետ մենք աշխատում ենք հետպատերազմյան վերականգնման շրջանակներում:
Ոլորտը զարգացնելու և միջազգային համագործակցության նպատակով՝ նրանք կազմակերպում են հետկոնֆլիկտային վերականգնման վերաբերյալ երկօրյա առցանց սիմպոզիում, որը տեղի կունենա հուլիսի 17-18-ը: Սիմպոզիումը միջազգային փորձագետների և տեղացի մասնակիցների համար կծառայի որպես հարթակ ՝ դառնալով առաջին վերականգնողական միջդիսցիպլինար կոնֆերանսը:
Անցեք հղմամբ սիմպոզիումի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար՝ https://icpd.am/conference/18: