Խորացնելով կապերը Ֆրանսիայի հայ համայնքի հետ
12 Հուլիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիր Արա Թորանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, հայ համայնքին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցեր:
«CCAF-ը միշտ կլինի հայկական պետության և ժողովրդի կողքին»,-նշեց Արա Թորանյանը: Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեցին: