Զարեհ Սինանյանն այցելեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

15 Հուլիսի 2021

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց, ծանոթացավ ուսումնական հաստատության հնարավորություններին և առօրյային:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավար կազմին նվիրված աշխատանքի, ինչպես նաև մեր գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի բոլոր փուլերի մասնակիցներին հյուրընկալելու համար:

Հանդիպման ավարտին գնդապետ Խաչատրյանը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ներդրման համար պատվոգիր հանձնեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office