Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի սերտ աշխատել ՀՀ կառավարության հետ
15 Հուլիսի 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել են Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:
«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության խորացման և տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման համար»,-նշել է Էնթոնի Բարսամյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիք-սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր: