Ավարտվեց «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

18 Հուլիսի 2021

Նրանք իրենց հետ կտանեն հայրենիքի արևն ու ջերմությունը. տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությունը: Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, ԱՄՆ-ից ժամանած 68 սփյուռքահայ պատանիներ շրջեցին Հայաստանում, բարելավեցին մայրենին, սովորեցին հայկական երգ ու պար, ձեռք բերեցին բազմաթիվ լավ ընկերներ:

«Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումանճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office