Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

19 Հուլիսի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Քննարկվեցին հետպատերազմյան և հետընտրական զարգացումները, ինչպես նաև Հայաստանում սփյուռքի տարաբնույթ հումանիտար ծրագրերը: Մենք լիահույս ենք, որ գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կշարունակի խորանալ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office