Սառա Անջարգոլյանը հեռացավ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
30 Հուլիսի 2021
Այսօր մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի աշխատանքային վերջին օրն էր իր պաշտոնում: 2 տարի աշխատելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար՝ նա հիմնեց և ղեկավարեց տարաբնույթ ծրագրեր, գրեթե ոչնչից ստեղծեց արդյունավետ գործող և համակարգային ամրությամբ գրասենյակ, Հայաստան-սփյուռք աշխատանքի մտածողության և ռազմավարության մշակման մեջ ունեցավ նշանակալի ներդրում, կարողացավ ամուր թիմ կազմել:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անձնակազմը՝ ի դեմս Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի իր երախտագիտությունն է հայտնում տիկին Անջարգոլյանին նվիրման, պրոֆեսիոնալիզմի և կատարած մեծ աշխատանքի համար և մաղթում նոր հաջողություններ: