Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը

02 Օգոստոսի 2021

«Քայլ դեպի տուն» ծրագրի 4-րդ և վերջին փուլը մեկնարկեց: Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Արաբական Միացյալ Էմիրություներից և Իսպանիայից ավելի քան 120 սփյուռքահայ երիտասարդներ են մասնակցում այս փուլին:

Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցել է շուրջ 360 երիտասարդ աշխարհի 25 երկրից:

«Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումանճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office