Թումանյանների բազմազավակ հայրենադարձ ընտանիքն այցելեց գրասենյակ
02 Օգոստոսի 2021
Կես տարի առաջ Գրիգոր և Ոսկի Թումանյաններն իրենց 7 երեխաների հետ Մեծ Բրիտանիայից հայրենադարձվել են Հայաստան:
Նրանք դիմեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ կազմակերպչական և տեղեկատվական մի շարք հարցերով: Գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը խորհրդատվություն անցկացրեց և կշարունակի աջակցել նրանց ինտեգրացիայի հարցերում:
Այժմ ընտանիքը տուն է կառուցում, մի քանի հեկտար հող է գնել և նպատակ ունի զբաղվել գյուղատնտեսությամբ և արտադրությամբ: