Կնքվեց համագործակցության հուշագիր
03 Օգոստոսի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է խորացնել և ընդլայնել կողմերի համագործակցությունը «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում։
«Վորլդ Վիժն»-ը համաձայնում է աջակցել գրասենյակին «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ ճանաչողական այցելությունների իրականացմանը և ընտրված վայրերում մարզական ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը: