«իԳործ» ծրագրի մասնագետները հանդիպեցին մի խումբ հայրենադարձների
05 Օգոստոսի 2021
Երեկ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները 2-րդ ճանաչողական հանդիպումն ունեցան տարբեր հայրենադարձների հետ և քննարկեցին հայրենադարձության գործընթացը: Միջոցառումը կազմակերպվել էր Repat Armenia հիմնադրամի կողմից:
Մասնագիտական հայրենադարձությունը մեր գրասենյակի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է և ուրախ ենք, որ մեր «իԳործ»-ականների մեծ մասը հայրենադարձվելու և հայրենիքում աշխատելու որոշում են կայացրել:
«իԳործ»-ը մեր գրասենյակի կարևոր ծրագրերից է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել ՀՀ կառավարության տարբեր օղակներում: Ծրագրի մասին ավելի մանրամասն իմացեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/pages/136/igorts2020: