Գլխավոր հանձնակատարը պարգևատրեց սփյուռքահայ և տեղացի կամավորներին
06 Օգոստոսի 2021
2019 թվականին մեր գրասենյակի «Երգչախմբի ղեկավարների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներ Արտակ Ոսկանյանը Գերմանիայից և Սթիվ Ազիզը Իրաքից երկշաբաթյա կամավորական ծրագիր իրականացրին Սյունիքի և Արագածոտնի մարզերի 100 երեխաների համար: Նրանց ծրագրին միացել է նաև գերմանահայ երաժիշտ Ներսես Օհանյանը: Այնուհետ կամավորներին աշխատանքի է միացել նաև «Հաճըն» պարային անսամբլ և տրամադրել 3 ուսուցիչներ:
Մենք ուրախ ենք, որ մեր ծրագրերի մասնակիցները շարունակում են կապը հայրենիքի հետ և սկսում իրենց սեփական նախաձեռնություններ: