Համագործակցում են «իԳործ»-ականներն ու «Դասավանդի՛ր, Հայաստանը»

13 Օգոստոսի 2021

«Չկա ուսուցիչ, դպրոցում չկա կարգապահություն». Հայաստանի գյուղական դպրոցներում հաճախ են բախվում այս խնդրին: «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը խոսեցին կրթական ոլորտի տարբեր խնդիրների մասին:

Ուսուցիչների հավաքագրման և ներգրավման բաժնի ղեկավար Գոռ Նազարյանը ներկայացրեց հիմնադրամի ծրագրերը և հնարավորությունները:

«իԳործ»-ականները հիմնադրամին աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office