Գրասենյակը պահպանում է ակտիվ կապը գործարարների հետ

13 Օգոստոսի 2021

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ամերիկահայ գործարար Ռազմիկ Գրիգորյանի այգիներ, որոնք ներդրողը հիմնել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: 40 հեկտար խաղողի, խնձորի, դեղձի և ծիրանի այգիներն առատ բերք են տալիս և արտահանվում: Եվս 10 հեկտար տարածքի համար ներդրողն արդեն պլաններ ունի:

Հանձնակատարը շրջեց այգիների տարածքում, ծանոթացավ գործարարի ներդրումային փորձառությանը և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի պարագայում աջակցել:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office