Հայկական եռագույնը հանգրվանեց մեր գրասենյակում
17 Օգոստոսի 2021
Մեր գրասենյակում հյուրընկալվեցին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած 3 սփյուռքահայ երիտասարդներ: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Հովիկ Օհանյանը, Անի Ժամկոչյանը և Սիմոն Ժամկոչյանը ներդրեցին իրենց ջանքերը համայնքի համախմբման համար, և այդ գործում օգնեց Հայաստանի դրոշը: Սակայն այն պարզապես դրոշ չէր:
Հովիկի տատը՝ Մադլին Օհանը, 2 ժամում գործեց հայկական եռագունը, որի չափը՝ 15 x 24, խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարեթիվը: Հովիկը, Անին, Սիմոնը և նրանց ընկերները՝ Վահեն, Լուսինեն, Զարեհը և Արմենը, դրոշով ակցիաներ անցկացրին Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և Լոս Անջելեսում, ինչպես նաև հնարավորություն տվեցին մասնակիցներին սպիտակ ներկով իրենց ձեռքերի հետքը թողնել դրոշի վրա:
Ուրախ ենք, որ երիտասարդները որոշել են դրոշը նվիրել մեր գրասենյակին, որպեսզի այն իր հանգրվանը գտնի հայրենիքում: