Սփյուռքահայ մասնագետները մեկ օր անցկացրին Դիլիջանում
18 Օգոստոսի 2021
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի մասնակիցներն այցելեցին Դիլիջան և բացահայտեցին քաղաքի հին ու նոր բոլոր կողմերը: Այնուհետ նրանք եղան Հաղարծին վանական համալիրում և վայելեցին Տավուշի անկրկնելի բնությունը:
«իԳործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին աշխատել ՀՀ կառավարման համակարգի տարբեր օղակներում: