Թուֆենկյան հիմնադրամը կարևորում է գրասենյակի հետ սերտ համագործակցությունը
19 Օգոստոսի 2021
Մեր գրասենյակում սփյուռքի բարեգործությունների գծով համակարգող Այլին Մելքումյանցը հանդիպեց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգ Բեդյանի հետ, ով վերջերս Արցախում էր՝ մասնակցելու բժշկական կենտրոնի և Հերհեր գյուղի նոր գյուղապետարանի բացմանը: Նա Արցախում հոգ է տանում նաև մի քանի գյուղերի մասին և իրականացնում բարեգործական ծրագրեր:
Թուֆենկյան հիմնադրամը հիմնվել է 1999 թվականին Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Հանդիպման ավարտին պարոն Բեդյանն ընդգծեց հայրենիքի բարօրության համար սերտ համագործակցության կարևորությունը: