«իԳործ» ծրագրի մասնագետները սկսում են աշխատանքը տարբեր պետական մարմիններում
07 Սեպտեմբերի 2021
Եվս երկու նախարարություն ընդունեց սփյուռքահայ մասնագետների: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի ևս 4 մասնակից սկսեցին իրենց մեկամյա աշխատանքը:
Լիբանանահայ Ժորժ Արպաճեանը (Լոնդոնի իրավունքի դպրոց) առաջին աշխատանքային օրը սկսեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդունեց նիդերլանդահայ Տաթևիկ Մանուչարյանին (Ուտրեխտի համալսարան) և մեկ այլ լիբանանահայ Արին Գապասագալեանին (Լիբանանի համալսարան):
«իԳործ» 2021-ի 50 մասնակիցները ողջ սեպտեմբերին կժամանեն Հայաստան և աշխատանքի կանցնեն շուրջ 20 պետական մարմիններում՝ իրականացնելով և մշակելով տարաբնույթ ծրագրեր: