Սփյուռքահայ մասնագետները զարգացնում են Հայաստանի թվային առողջապահությունը
09 Սեպտեմբերի 2021
Հիշու՞մ եք Armenians Forward Together / Առաջ Միասին ֆորումը, որը տեղի ունեցավ անցյալ ամիս Երևանում: Ահա ավելի մանրամասն տեսանյութ Հայաստանում թվային առողջապահության զարգացման վերաբերյալ աշխատաժողովից, որին մասնակցեցին մեր գրասենյակի ներկայացուցիչ Այլին Մելքոմյանցը և սփյուռքահայ մի շարք բժիշկներ:
Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ, Armenian Association of Telemedicine - AATM) նախագահ և գործադիր տնօրեն Գեորգի Չալտիկյանը վարեց աշխատաժողովն ու ներկայացրեց Հայաստանում կրթության, վերլուծության և ձեռներեցության վրա հիմնված թվային առողջապահության կլաստերի ստեղծման կարևորությունը: