ՀՀ պետական համակարգը ընդունեց ևս մեկ խումբ սփյուռքահայ մասնագետների
10 Սեպտեմբերի 2021
Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում:
Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ:
Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:
Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիրերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից: