Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի ուսուցիչներին
15 Սեպտեմբերի 2021
Ի՞նչ է կրթությունը քեզ համար: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներ Օննիկ Բայրամյանի (ԱՄԷ) և Նարինե Սիրականյանի (Վրաստան) համար կրթությունը հույս, փոփոխություն և լուսավոր ապագա է Հայաստանի աշակերտների և ուսուցիչների համար:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ուսուցիչները հավաքվել էին նշելու Օննիկի և Նարինեի վարած «Դպրոցի ղեկավարում» դասընթացի ավարտը: Շուրջ 250 դպրոցների 1600 տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ ստացել են օնլայն և օֆլայն վերապատրաստումներ և նորագույն գիտելիքներ:
Օննիկի և Նարինեի դասընթացն այնքան դրական արձագանք ստացավ, որ նրանք որոշեցին հիմնել «Քեզ համար, Հայաստան» Հ/Կ-ն՝ շարունակելու իրենց առաքելությունը: Հիշեցնենք, որ «իԳործ»-ականները ներգրավված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կրթության տեսչական մարմնի աշխատակազմերում :