Գլխավոր հանձնակատարը Ուկրաինայում մասնակցեց «Միասին ավելի ուժեղ» միջոցառմանը
16 Սեպտեմբերի 2021
Անցած շաբաթավերջին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինայում մասնակցեց կապերի ստեղծման և համագործակցության ձևաչափով հանդիպում-միջոցառման: Այն կազմակերպվել էր Simul Fortes հայկական բիզնես ակումբի կողմից և կրում էր «Միասին ավելի ուժեղ» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ և ուկրաինացի գործարարներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, համայնքային ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև Հայաստանի մշակույթը՝ խոհանոցով և հայկական բարձրակարգ գինիով: