Սփյուռքի կողմից Երևանում բացվեց Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն
17 Սեպտեմբերի 2021
«Գերմանահայ գործարարների միության» ջանքերով «Պրոֆ. Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, գերմանահայ գործարարներ և այլք:
Կենտրոնն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի կահավորումը կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» դրամաշնորհային հիմնադրամի միջոցներով։