«իԳործ»-ը դառնում է ամբողջ կառավարության ծրագիրը
17 Սեպտեմբերի 2021
Կառավարությունը պատրաստվում է լավագույնս ընդունել սփյուռքահայ մասնագետներին: Մեր գրասենյակում էին հավաքվել ՀՀ պետական կառավարման համակարգի այն բոլոր մարմինների ներկայացուցիչները, որոնք այս տարի ևս ընդունելու են «իԳործ» ծրագրով Հայաստան ժամանող սփյուռքահայ մասնագետների:
Նրանց ներկայացվեցին ծրագրի բոլոր տեխնիկական և կազմակերպչական մանրամասները, մշակութային առանձնահատկությունները: Գերատեսչությունների ներկայացուցիչները պատմեցին նաև «իԳործ» 2020-ի վերաբերյալ իրենց փորձն ու դիտարկումները, մասնագետների հետ աշխատանքի յուրահատկությունները, նրանց ինտեգրման դժվարությունները: