Վիգէն Սէբիլեանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի

22 Սեպտեմբերի 2021

Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգէն Սէբիլեանը Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Սրտանց շնորհավորում ենք պարոն Սէբիլեանին և շնորհակալություն հայտնում գրասենյակի հետ սերտ և ամենօրյա համագործակցության համար՝ կորոնավիրուսային համավարակի, պատերազմի և հետպատերազմյան ողջ ընթացքում:

Վիգէն Սէբիլեանը Պտղաբերության ամերիկյան մասնագետների բժշկական խումբ հիմնադիր-տնօրենն է և Լոս Անջելեսի Խաղաղօվկիանոսյան պտղաբերության կենտրոն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների և արտամարմնային բեղմնավորման բաժնի տնօրենը:

Պարգևատրվել է նաև Էլիս Այլենդի Պատվո մեդալով, Լոս Անջելես ամսագրի տվյալներով 9 տարի անընդմեջ ճանաչվել Հարավային Կալիֆոռնիայի առաջնակարգ բժիշկ, Ամերիկայի սպառողների ուսումնասիրության խորհուրդ կողմից՝ Ամերիկայի լավագույն մանկաբարձ և գինեկոլոգ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office