Arctx.co IT ընկերությունը աշխատանքի է ընդունում հայրենադարձների

23 Սեպտեմբերի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «Arctx.co» նորագույն տեխնոլոգիաների միջազգային ընկերության ղեկավար Հեյջին Կանգը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Նպատակը տեխնոլոգիական ոլորտի հայրենադարձներին աշխատանքով ապահովելն է: Ստորագրումից հետո ընկերությանը փոխանցվեց ավելի քան 80 մասնագետի ռեզյումե:

Եթե Դուք ևս IT բնագավառի մասնագետ եք և հայրենադարձվել եք կամ արդեն պլանավորում եք, ապա ուղարկեք Ձեր ռեզյումեն diaspora@gov.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով «Ռեզյումե Arctx.co-ի համար» https://www.arctx.co/:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office