Սփյուռքի երիտասարդ դեսպանների առաջին խումբը հայրենիքում է
25 Սեպտեմբերի 2021
Մնաց 2 օր: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը կմեկնարկի հայրենիքում:
Ծանոթացեք Ռուսաստանից, Լիբանանից ու Իսրայելից արդեն իսկ ժամանած մեր երիտասարդ դեսպաններին: Հարություն Աթոյանը, Լուսինե Ղազարյանը, Արմեն Սարգսյանը և Լուսինե Ուստյանը Ռուսաստանի տարբեր ծայրերից են մասնակցում ծրագրին, Տիգրան Միհրանյանը՝ Լիբանանից և Հակոբ Ջերնազյանը՝ Իսրայելից: Նրանք մեր 20 ընտրված մասնակիցներից են:
Այս առավոտ մեր մեդիա թիմի հետ զրույցում մասնակիցներին միավորում էին ծրագրի վերաբերյալ իրենց սպասելիքները՝ ստանալ նոր գիտելիքներ, ձեռք բերել համայնքներում կառույցների համակարգային մեխանիզմներ մշակելու հմտություններ և միջհամայնքային կապեր ստեղծելու հնարավորություններ:
Ավելի մանրամասն ծրագրի մասին՝ հղմամբ՝ http://diaspora.gov.am/.../19/Diaspora-Youth-Ambassador: