«Շտապիր բարության» հիմնադրամի կամավորը շարունակում է հետպատերազմյան աշխատանքը
27 Սեպտեմբերի 2021
Երբ մեկ տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը, Մարիամ Նազարյանը Մոսկվայում էր: Առաջին իսկ օրվանից նա կամավորագրվեց «Շտապիր բարության» հիմնադրամին, որը սնունդ, հագուստ, դեղորայք և այլ պարագաներ էր մատակարարում Արցախից տեղահանված ընտանիքներին: Պատերազմը դարձավ հայրենադարձվելու պատճառը, և Մարիանը մինչ օրս հայրենիքում է: