Ռուսաստանահայ Վահան Մկրտչյանը միացավ Երևանի քաղաքապետարանին
29 Սեպտեմբերի 2021
Հայաստանում յուրաքանչյուր հանրակրթական դպրոց ունի իր խորհրդատվական հանձնաժողովը, որը կիսում է դպրոցի շարունակական զարգացման պատասխանատվությունը:
Այսօր մեր գրասենյակը նոր «իԳործ»-ական ռուսաստանահայ Վահան Մկրտչյանին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ընդհանուր կրթության վարչությանը: Վահանն իր նոր աշխատավայրում կուղղորդի և կմշակի դպրոցական խորհուրդների համակարգի զարգացման աշխատանքները: