Երիտասարդ դեսպանները ճանաչում են պատմությունը, քաղհասարակությունը և IT ոլորտը

30 Սեպտեմբերի 2021

Մեր երիտասարդ դեսպաններն անցնում են աննկարագրելի ու եզակի ծրագիր Հայաստանում: Այս առավոտ նրանք Արտաքին գործերի նախարարությունում էին՝ ծանոթանալու արտաքին դիվանագիտության օրակարգին: Այնուհետ այցելեցին Ծիծեռնակաբերդ և շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Օրվա երկրորդ կեսին «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց հայկական շահերի պաշտպանության առաջնահերթությունները: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը մասնակիցներին փոխանցեց Հայաստանի տեխնոլոգիական զարգացման խճանկարը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office