1000+ հիմնադրամը կազմակերպում է պանելային քննարկում այս շաբաթ
30 Սեպտեմբերի 2021
Այս շաբաթ լրացավ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի տարելիցը: Զինծառայողների ապահովագրության 1000plus.am հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Մենք հրավիրում ենք ձեզ ծանոթանալու մի քանի ճակատագրական պատմությունների և իմանալ, թե հիմնադրամը ինչ արդյունավետ և թափանցիկ ճանապարհներով է աջակցություն ցուցաբերում պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: Հիմնադրամի թիմի հետ համագործակցությամբ՝ այս շաբաթ՝ հոկտեմբերի 2-ին, երևանյան ժամանակով 21:00-ին տեղի կունենա պանելային քննարկում, որտեղ մասնակիցները կներկայացնեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու և պատերազմի մասնակիցներին աջակցելու իրենց անձնական պատմությունները: Քննարկումը դիտելու համար կարող եք այցելել հղմամբ: