Երիտասարդ դեսպանները հանդիպեցին բիզնես փորձագետների և գիտաշխատողների հետ
01 Հոկրեմբերի 2021
Երիտասարդ դեսպանները շարունակում են իրենց հագեցած առօրյան Հայաստանում: Ձեռներեցության և հայկական ստարտափների թեմային նրանք ծանոթացան Ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարական կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսումնասիրեցին արդյունավետ հաղորդակցության հմտությունները, այնուհետ այցելեցին «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերություն և քննարկում ունեցան բանակցությունների վարման մշակույթի վերաբերյալ:
Օրվա վերջին հանդիպումը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ էր, որտեղ կողմերը խոսեցին Հայաստանի նորարար կրթության մասին: