Սփյուռքի բարեգործական կառույցները քննարկեցին մի շարք լուծումներ

04 Հոկրեմբերի 2021

Սեպտեմբերի 30-ին «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում բարեգործական գործունեություն իրականացնելիս առկա խնդիրների, դժվարությունների, բացթողումների և լուծման ուղիների վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ նման համդիպումները կունենան շարունակական բնույթ և բարձրացված խնդիրների լուծումը կլինի բարեգործական ընկերությունների ուշադրության կենտրոնում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office