Լիլիթ Հակոբյանը կղեկավարի «Էքսպո 2020 Դուբայ»-ի հայկական տաղավարը
05 Հոկրեմբերի 2021
«Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավար է ընտրվել մեր «իԳործ» ծրագրի մասնակից Լիլիթ Հակոբյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով՝ Լիլիթը կղեկավարի տաղավարի գործունեությունը, որտեղ ցուցադրված կլինեն Հայաստանի տեխնիկական և տոխնոլոգիական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 200 երկրներ:
Հիշեցնենք, որ Լիլիթը անցած տարի հայրենիք է վերադարձել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով Ռուսաստանից: Նա ավելի քան 7 տարի աշխատել է հանրային կապերի ոլորտում: Այս պահին նա շարունակում է աշխատանքը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: