Սփյուռքի և Արցախի երիտասարդները կապեր են հաստատում
05 Հոկրեմբերի 2021
Սփյուռքի երիտասարդ դեսպաններն այցելեցին Արցախ: Առաջին օրվա ընթացքում նրանք եղան Գանձասարի եկեղեցում, որտեղ զրույց ունեցան Հայր Հովհաննեսի հետ:
Այնուհետ մեկնեցին «Հաբ Արցախ» համատեղ աշխատանքային տարածք, որը հիմնադրել է մեր «իԳործ» 2020-ի մասնակից լիբանանահայ Շուշան Քեշիշյանը, և հանդիպեցին Արցախի ակտիվ երիտասարդությանը: «Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք սփյուռքի և Արցախի ակտիվ երիտասարդներին կապել իրար»,-ասաց Շուշանը: