Հանրային առողջության մասնագետ և գիտական աշխատողը միացան կառավարությանը

06 Հոկրեմբերի 2021

Ամերիկայից և Գերմանիայից ևս երկու սփյուռքահայ մասնագետներ միացան մեր «իԳործ» ծրագրին: Ֆիլադելֆիայից ժամանած հանրային առողջության փորձագետ Թամարա Թադևոսյան-Գելլերն աշխատանքի անցավ ՀՀ առողջապահության նախարարությունում և կաշխատի նախարարի խորհրդական, հայրենադարձ Շանթ Շեխերդիմյանի հետ:

Գերմանիայից ժամանած Միքայել Խանաբեկյանը միացավ ՀՀ գիտության կոմիտեին: Որպես ֆիզիկայի հետդոկտորանտ հետազոտող՝ Միքայելը կաշխատի Հայաստանում բազմոլորտ գիտական միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office