Երիտասարդ դեսպանների մշակութային օրը

07 Հոկրեմբերի 2021

Սփյուռքի երիտասարդ դեսպանները ծրագրի երկրորդ շաբաթը սկսեցին մշակութային բացահայտումներով: Համայնքային նախագծերի կառավարման աշխատաժողովներից հետո, որը վարեց կառավարման մասնագետ Աստղիկ Սահակյանը, մասնակիցները մեկնեցին «Երևան պանդոկ գետափին» և սկսեցին իրենց գաստրո տուրը: Նրանք հայկական ավանդական լավաշ թխեցին, տոլմա պատրաստեցին և խորոված համտեսեցին:

Օրն ավարտվեց ավանդական երգ ու պարով ազգագրագետ, պարուսույց Գագիկ Գինոսյանի և «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office