Սփյուռքի դեսպանները հանդիպեցին Գլխավոր հանձնակատարին և այցելեցին Եռաբլուր
07 Հոկրեմբերի 2021
Արցախ այցից հետո սփյուռքի երիտասարդ դեսպանները եղան նաև Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս ընթացքն ու գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:
Մասնակիցների համար առանձնահատուկ նշանակություն ուներ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությունը, որտեղ նրանք հարգանքի տուրք մատուցեցին և խոնարհվեցին Արցախյան բոլոր պատերազմների զոհերի հիշատակին: Հերոսների հետ այս յուրօրինակ հաղորդակցումը, վստահաբար, կօգնի նրանց իրենց հետագա առաքելության մեջ: