Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպեցին ծրագրի ֆինանսավորողների հետ
11 Հոկրեմբերի 2021
Երիտասարդ դեսպանները հանդիպեցին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանի և Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանի հետ: Հենց այս հիմնադրամն է ֆինանսավորում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Այնուհետ Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանը մասնակիցներին ներկայացրեց հանրային խոսքի բարելավման մեխանիզմները:
Օրվա 2-րդ կեսը նվիրված էր համայնքային ծրագրերի քննարկմանը: Ծրագրի նախավերջին օրն ամփոփվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի (APY) հետ աշխատաժողովով, որի թեման նվիրված էր Հայաստանի և սփյուռքի երիտասարդության փոխճանաչելիության ընդլայնման և համագործակցության հնարավորություններին: