Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Բարձունք 5165» կազմակերպության ներկայացուցիչներին
12 Հոկրեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելեց հայ-ֆրանսիական «Բարձրունք 5165» բարեգործական կազմակերպություն, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում:
Կազմակերպության ղեկավար Լուսինե Մելիքյանը ծանոթացրեց հյուրերին իրենց գործունեությանը և ցույց տվեց ատամնաբուժական կլինիկան, որտեղ աշխատում են քաղաքի երիտասարդ մասնագետները: Կլինիկան անվճար ծառայություններ է մատուցում Վաղարշապատի բնակիչներին և հիմնադրվել է «Բարձրունք 5165»-ի կողմից՝ Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի ֆինանսական աջակցությամբ:
Այցի ավարտին քննարկվեցին նաև գրասենյակի և կազմակերպության համագործակցության ուղղությունները: