Մեր գրասենյակը աջակցեց Գերմանիայից և Սլովակիայից հայրենադարձներին
14 Հոկրեմբերի 2021
Եվս երկու հայրենադարձ ընտանիքներ որոշել են իրենց կյանքը շարունակել Հայաստանում: Այվազյանների ընտանիքը հայրենադարձվել է Գերմանիայից, որպեսզի երեխաները հայկական դպրոց հաճախեն և հայեցի կրթություն ստանան:
Կրթությունն առաջնային պայման համարելով՝ Պետրոսովների ընտանիքը վերադարձել է Սլովակիայից։ Մայրը 3 տղաների հետ հայրենիք է հաստատվել ուսումնական տարեսկիզբը բաց չթողնելու համար: