«իԳործ»-ականը սեմինար վարեց

16 Հոկրեմբերի 2021

ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակից Հակոբ Մակդիսը միացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքներին: Ամերիկյան միջազգային կենտրոնի մարմնի լեզվի փորձագետ-վերապատրաստող, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ ֆորմալ կրթության փորձագետ Հակոբը «իԳործ» 2021-ի ամենաակտիվ մասնագետներից մեկն է:

Նրա հերթական հանդիպումը Երևանի պետական համալսարանում էր, որտեղ մայր բուհի ուսանողներին ներկայացրեց մարմնի լեզվի իմացության առավելությունները, քաղաքական գործիչների ժեստերի բացահայտման գաղտնիքները և սթրեսային վիճակում արդյունավետ շփման մեխանիզմները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office