Գլխավոր հանձնակատարն ընդունեց Մաթո Հախվերդյանին
18 Հոկրեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանին: Արդեն շուրջ 2 տասնամյակ գործող կառույցը Նիդերլանդների հայ համայնքում լոբբիստական հիմնական գործունեություն իրականացնող օղակն է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքի գործունեությանը, հայ ռազմագերիների ազատ արձակման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման գործընթացում ֆեդերացիայի իրականացրած քայլերին առնչվող թեմաներ:
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց Մաթո Հախվերդյանին նիդերլանադահայ համայնքում ունեցած նշանակալի դերի համար: