Սփյուռքի ներուժն ուղղորդել Հայաստանի նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը
26 Հոկրեմբերի 2021
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «Դիջիթեյն» ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանը կնքեցին համագործակցության հուշագիր: «Դիջիթեյն» -ը հանդիսանում է ՏՏ ոլորտի հայաստանյան խոշոր ընկերություններից մեկը: Համագործակցության նպատակն է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես ծրագրավորման և ծրագրային ապահովման ոլորտներում բացահայտել սփյուռքում տաղանդավոր ներուժը, այն արդյունավետ ներգրավել Հայաստանի տնտեսությանը, ապահովել կայուն աշխատանքով, ինչպես նաև խթանել հայկական և միջազգային շուկաներում նորարարությունների մրցակցությանը: Մեր գրասենյակը և «Դիջիթեյն»-ը կիրականացնեն նաև համատեղ միջոցառումներ ընկերությունում պրակտիկայի կազմակերպման և «Դիջի» ակադեմիայում ծրագրավորմամբ հետաքրքրված անձանց անվճար ուսուցման ապահովման ուղղություններով: