Մեկնարկեցին Դիջիթեք էքսպոն և գագաթնաժողովը
29 Հոկրեմբերի 2021
Հոկտեմբերի վերջը Երևանում վերածվել է տեխնոշաբաթի: Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Դիջիթեք էքսպոյի և գագաթնաժողովի բացմանը: Հայաստանի IT ընկերությունները ներկայացրին իրենց նոր ձեռքբերումները, ապա տեղի ունեցավ գագաթնաժողովի պաշտոնական բացումը:
«Վերազարթոնք հետքովիդյան աշխարհում» թեմայով հավաքը կընթանա 2 հագեցած օրերով՝ ունենալով 8 հիմնական պանելային քննարկումներ Հայաստանի համար կարևորագույն տեխնոլոգիական հարցերի շուրջ:
Հատկանշական է, որ այս օրերին Հայաստանում են նաև աշխարհի տարբեր երկրների IT ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, որոնք մեծ ներդրում ունեն ոլորտի հայաստանյան մասին զարգացման գործում: