Ֆրանսահայ մասնագետը միացավ ՄԻՊ աշխատակազմին
31 Հոկրեմբերի 2021
Ֆրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի անցավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Նա Հայաստանի կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցներից մեկն է: Բակալավրի աստիճան է ստացել միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճան՝ մարդու իրավունքների ոլորտներում:
«իԳործ»-ի ղեկավար Հերմինե Հարությունյանը Սևանին ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմին և շնորհակալություն հայտնեց նախորդ տարի ունեցած հաջող համագործակցության առթիվ: Ուրախ ենք, որ «իԳործ» 2020-ի մասնակից Շանթ Ապու Շամը ևս մեկ տարի իր աշխատանքը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: