Գլխավոր հանձնակատարը մասնակցեց «Բացահայտենք Ջավախքը» ցուցահանդեսին
01 Նոյեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում մասնակցեց «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը։ Իր խոսքում Գլխավոր հանձնակատարը կարևորեց, որ սփյուռքի հայ համայնքներում ևս ճանաչեն 100 հազար հայ բնակչությամբ Ջավախքի մարդկանց ու չքնաղ բնությունը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ կազմակերպել է եռօրյա լուսանկարչական արշավ, որի շրջանակներում ծրագրի մասնակիցները երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին և իհարկե լուսանկարել են այն ամենն, ինչ իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է։
Այսօր արդեն այդ լուսանկարները հասանելի են բոլորին:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը։