«ռեԱրմենիա» -ն մատուցում է մասնագիտական աջակցություն Հայաստանի համար կարևոր ծրագրերին
17 Նոյեմբերի 2021
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելեցին «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակ:
Այն ստեղծվել է այս տարի: Նախաձեռնող խումբը բաղկացած է տեղացիներից և սփյուռքահայերից: Հարթակի նպատակն է ֆինանսավորել և մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն նախագծերին, որոնք Հայաստանի համար որևէ կարևոր խնդիր են լուծում:
Հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացրեց «ռեԱրմենիա»-ի թիմին և աշխատանքի մեխանիզմները, նաև համագործակցության առաջարկ կատարեց «իԳործ»-ցիներին: