Ամերիկահայ մասնագետն աշխատանքի անցավ ՀՀ նախագահի աշխատակազմում
23 Նոյեմբերի 2021
Այսօր ամերիկահայ Ալիսոն Թահմիզյան Մյուզն աշխատանքի անցավ ՀՀ նախագահի աշխատակազմում մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի շնորհիվ:
Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` Մերձավոր Արևելքի մասնագիտացմամբ: Ալիսոնը Հայաստան է բերել միջազգային լրագրության և խորհրդատվության ոլորտներում իր երկարամյա փորձը` թղթակցելով մի շարք լրատվամիջոցների Եգիպտոսում, Լիբանանում և ԱՄԷ-ում: Իր փորձառությունն ու գիտելիքները նա մեկ տարի կծառայեցնի Նախագահի աշխատակազմում: