«իԳործ»-ականները քննարկեցին Հայաստանի ներկայիս իրավիճակը
29 Նոյեմբերի 2021
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցները հանդիպեցին ծրագրի հեղինակի և ամերիկահայ քաղաքագետների հետ:
«իԳործ»-ի հիմնադիր, ավագ խորհրդատու, իրավաբան, Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր Սառա Անաջարգոլյանը պատմեց ծրագիրը ստեղծելու գաղափարի և սփյուռքահայ մասնագետների բերած նոր մշակույթի մասին:
Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ներսես Կոպալյանը և քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը «իԳործ»-ականների հետ խոսեցին Հայաստանում քաղաքական իրադրության և այն փոփոխությունների մասին, որոնք կարող են բերել սփյուռքահայ մասնագետները: